Փհենյանում, ենթադրաբար, գնդակահարել են միջուկային հարցերով բանագնացներին |azatutyun.am|
09:24 - 31 մայիսի, 2019

Փհենյանում, ենթադրաբար, գնդակահարել են միջուկային հարցերով բանագնացներին |azatutyun.am|

azatutyun.am։ Ըստ Հարավային Կորեայի աղբյուրների, Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկել միջուկային հարցերով ԱՄՆ-ի հետ բանագնաց Կիմ Հյոկ Չոլին և արտաքին գործոց նախարարրության ևս չորս աշխատակիցների:

Նրանք մեղադրվել են Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի նախագահներ Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի Վիետնամի մայրաքաղաք Հանոյում տեղի ունեցած բանակցությունների ձախողման համար:

Կիմ Հյոկ Չոլին, մասնավորապս, մեղադրել են «ամերիկացիների օգտին լրտեսելու, բանակցությունների վերաբերյալ պատշաճ հաշվետվություն չներկայացնելու և ամերիկյան կողմի բուն նպատակները չըմբռնելու» համար:

Ենթադրվում է, որ այդ հինգ գործիչներին մարտ ամսին գնդակահարել են Փհենյանի «Միրիմ» օդակայանի տարածքում:

Այդ տեղեկությունը հրապարակել է «Չոսուն Իլբո» հարավկորեական պարբերականը, որի փոխանցմամբ լուրը ստացել է մի անանուն հյուսիսկորեական աղբյուրից:

Հարավկորեական թերթը նշում է նաև, որ ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոյի հետ անմիջական բանակցությունների մեջ ներգրավված Կիմ Յոնգ Չոլին ուղարկել են «երկրի հյուսիսում գտնվող աշխատանքային ճամբար՝ վերադաստիարակման համար»:
Փհենյանը և Վաշինգթոնը միմյանց են քննադատում բանակցությունների ձախողման համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նկատել է տվել, որ պատրաստ է երրորդ անգամ հանդիպել Կիմ Չեն Ընին բանակցությունները փակուղուց դուրս հանելու համար:
Կողմերը քննարկում են Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը սառեցնելու և հրթիռային փորձարկումները դադարեցնելու և դրա դիմաց պատժամիջոցներն աստիճանաբար թուլացնելու հնարավորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել