Փհենյանը կրկին հրթիռներ է արձակել |azatutyun.am|
10:17 - 10 մայիսի, 2019

Փհենյանը կրկին հրթիռներ է արձակել |azatutyun.am|

azatutyun.am: Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաընկերությունը ուրբաթ օրը հայտնել է նոր հրթիռային արձակումների մասին, որոնց անձամբ ներկա է եղել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունը:

Հարավային Կորեայի ռազմական գերատեսչության տվյալներով՝ փորձարկվել է երկու հրթիռ՝ 420 և 270 կիլոմետր հեռահարությամբ: Հրթիռներն ընկել են ծովը:

Հյուսիսկորեական հեռուստաընկերության ռեպորտաժում նշվում է, որ Կիմը Չեն Ունը հրամայել է բարձրացնել բանակի հարվածային ներուժը:

Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ հրթիռային արձակումն է Հյուսիսային Կորեայի կողմից: Փորձագետները Փհենյանի այս քայլերը պայմանավորում են Կիմ Չեն Ունի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների տապալմամբ:

Երկու երկրների առաջնորդները չեն կարողացել պայմանավորվածության հասնել Հյուսիսային Կորեայի լիակատար զինաթափման և արևմտյան պատժամիջոցների չեղարկման շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել