Փաստերի ստուգման անվան տակ գործող խաբուսիկ խմբերն արշավ են սկսել ՀՀ-ի եւ վարչապետի դեմ. Atlantic Council |armtimes.com|
15:33 - 03 մայիսի, 2019

Փաստերի ստուգման անվան տակ գործող խաբուսիկ խմբերն արշավ են սկսել ՀՀ-ի եւ վարչապետի դեմ. Atlantic Council |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի վարչապետի ու կառավարության դեմ սոցիալական ցանցերում համակարգված արշավ է իրականացվում, որի հետքերը տանում են դեպի Ռուսաստան․ այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնը՝ Atlantic Council-ը՝ այսօր հրապարակած հետաքննության մեջ:

Կազմակերպության փորձագետները փաստում են՝ անցած մայիսին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մի կողմից վերականգնել է հասարակության հավատը կառավարության հանդեպ, մյուս կողմից՝ համախմբել նրանց, որոնք դեմ էին քաղաքական փոփոխություններին:

Անցած ամիսներին, փաստում է հետաքննությունը, ընդդիմախոսներից մի քանիսը համախմբվել են #SutNikol հեշթեգի տակ ու խճճված օնլայն արշավ սկսել, որի նպատակն է վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին՝ ապատեղեկատվություն ու կողմնակալ լրատվություն տարածելու միջոցով:

Ըստ փորձագետների, այս խմբերը հասարակությանը մոլորեցնելու հատուկ մեթոդ են կիրառում. ներկայանում են իբրև փաստերը ստուգող կազմակերպություն՝ հետևորդներ հավաքելու համար, հետո միակողմանի եւ պառակտող հայտարարություններ տարածում քաղաքական զարգացումների մասին:

Հրապարակման մեջ նշվում է, որ այս գործողություններն անկեղծ չեն, և գնալով ավելի են ակտիվանում:

Ուսումնասիրելով #SutNikol հեշթեգի սկզբնաղբյուրը՝ Atlantic Council-ի մասնագետները առանձնացրել են դրա հետ կապվող 4 անձանց, որոնք էլ հիմնականում պատասխանատու են բովանդակության և այն տարածելու համար. նրանք են AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը, «Ադեկվադի» հիմնադիրներ Արթուր Դանիելյանը եւ Նարեկ Մալյանը, ինչպես նաեւ Blognews-ի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը (նկարում):

«Ադեկվադը» ներկայանում է կարգախոսով, իբրեւ ներկայացնում են այն, ինչի մասին լռում են մյուսները: Էջը ստեղծվել է հեղափոխությունից հետո՝ անցած տարվա հունիսին, և տարածում է պատկառելի թվով տեսանյութեր՝ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ, որտեղ վերջինս իբրև թե ներկայացնում է Փաշինյանի կառավարության անօրինական քայլերը կամ կեղծ հայտարարությունները:

Օրինակ հոլովակներից մեկում Դանիելյանը մեղադրում է Փաշինյանին «ֆեյքերի բանակ» ունենալու մեջ, մյուսում՝ կասկածի տակ դնում բյուջեի վերաբերյալ վարչապետի ներկայացրած վիճակագրությունը կամ մեղադրում խոստումներ տալու եւ դրանք չկատարելու մեջ: Ընդ որում, տեսանյութերում հնչող մտքերը փաստերով չեն ներկայացվում, այլ մի շարք լրատվամիջոցների այս կամ այն լուրով:

Շարունակությունը՝ այստեղ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել