Փաշինյան-Ալիև հանդիպման օրվա, վայրի հետ կապված աշխատանքներ են ընթանում. ԱԳ նախարար |24news.am|
09:54 - 13 մարտի, 2019

Փաշինյան-Ալիև հանդիպման օրվա, վայրի հետ կապված աշխատանքներ են ընթանում. ԱԳ նախարար |24news.am|

«Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման օրվա, վայրի հետ կապված աշխատանքները ընթանում են: Երբ գա այն հայտարարելու պահը, կլսեք»,-ԱԳՆ-ում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Վերահաստատել ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու տակ, ցուցադրել ենք, որ դեռ 2018 թ. մայիսից լրջորեն միտված ենք այս նպատակների իրականացմանը, ակտիվորեն ներգրավված ենք եղել, հանդիպումներ են եղել երկրի ղեկավարների, ԱԳ նախարարների միջև: Այս հանդիպումների ընթացքում կարողացել ենք մանրամասնորեն հասկանալ դիրքորոշումները:

Դինամիկան չափազանց դրական է, վստահում ենք ԵԱՀԿ ՄԽ ձևաչափին և նույն ողջամտությամբ ակնկալում ենք հաջորդ փուլը: Մենք շարժվում ենք դեպի նոր փուլեր, հանդիպումներ, բանակցություններ շատ կառուցողական փուլով:

Կա կարևոր մշակութային հենք՝ մենք շատ զգուշորեն համակարգում ենք հարցերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Պետք է խնդրեմ համբերություն»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

24news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել