ՓՄՁ-ների աջակցության ծրագիրն արդեն գործում է. Բաբկեն Թունյան
10:20 - 05 ապրիլի, 2020

ՓՄՁ-ների աջակցության ծրագիրն արդեն գործում է. Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՓՄՁ-ների աջակցության ծրագիրը (կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երրորդ միջոցառումը) արդեն գործում է։

Ներդրումների աջակցման կենտրոնն արդեն ստացել է 200-ից ավելի հայտ՝ արտոնյալ վարկեր ստանալու համար, եւ որոշում է կայացրել դրանցից մի քանիսի գծով։
Այս նյութում քայլ առ քայլ ներկայացված է, թե ինչպես առցանց տարբերակով դիմել աջակցության համար։

Նշենք նաեւ, որ միջոցառումը հընթացս ճշգրտվում է՝ այս ընթացքում ստացված առաջարկներն ու դիտողությունները հաշվի առնելով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել