Ցուցարարների պահանջներից մեկը բավարարվեց. Բիձինա Իվանիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ |aliq.ge|
08:37 - 24 հունիսի, 2019

Ցուցարարների պահանջներից մեկը բավարարվեց. Բիձինա Իվանիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ |aliq.ge|

aliq.ge: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կուսակցության քաղխորհրդի նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ:
Խոսելով այն մասին, որ ժողովրդավարության համար բազմակարծությունը մեծ նշանակություն ունի, Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով:

Հիշեցնենք, սա Թբիլիսիում արդեն մի քանի օր շարունակվող ցույցերի մասնակիցների պահանջներից էր:

Բիձինա Իվանիշվիլիի խոսքով 2024 թվականից Սահմանադրությունում համամասնական ընտրությունների մասին փոփոխությունը եղել է հենց «Վրացական երազանքի» նախաձեռնությունը:

Հիշեցնենք, հունիսի 20-ից մեկնարկած բողոքի ցույցերը շարունակվում են: Ցուցարարների հիմնական պահանջներն են ՝

Համամասնական ընտրություններ 2020 թվականից

Ազատ արձակել հունիսի 20-ի գիշերը ձերբակալվածներին

ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը

Պատասխանատվության ենթարկել հունիսի լույս 21-ի գիշերը ուժ կիրառած ոստիկաններին


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել