Ցուցարարները երթով շարժվեցին դեպի իշխող «Վրացական երազանքի» գրասենյակ |aliq.ge|
20:56 - 22 հունիսի, 2019

Ցուցարարները երթով շարժվեցին դեպի իշխող «Վրացական երազանքի» գրասենյակ |aliq.ge|

aliq.ge: Թբիլիսիում խորհրդարանի շենքի հարակից տարածքից ցուցարարները երթով շարժվեցին դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ:

Ցուցարարները որոշել են իրենց պահանջները հնչեցնել հենց իշխող կուսակցության գլխավոր գրասենյակի մոտ:

«Մենք չենք հոգնի, մեր ետևում մեր հայրենիքն է»,- ասում են ցուցարարները:

Մինչ այս նրանք ներքին գործերի նախարարին կոչ էին անում երթը խաղաղ անցկացնել:

Հիշեցնենք, որ ցուցարարները պահանջում են` ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը, անցկացնել համամասնական ընտրություններ 2020 թվականից, ինչպես նաև ազատել ձերբակալվածներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել