Ցանկություն հայտնած մինչև վերջին քաղաքացին կվերադառնա Հայաստան. ԱԳ փոխնախարար |armenpress.am|
13:59 - 21 ապրիլի, 2020

Ցանկություն հայտնած մինչև վերջին քաղաքացին կվերադառնա Հայաստան. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մինչև վերջին ՀՀ քաղաքացին կտեղափոխվի հայրենիք։

Այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով կորոնավիրուսի օրերին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների խնդրին։

«ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար Մոսկվայից իրականացվել է երեք թռիչք, երեկ և նախորդ օրը թռիչքներ են իրականացվել նաև Կրասնոդարից ու Դոնի Ռոստովից։ Այդ գործընթացները շարունակվելու են մինչև վերջին ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացին չվերադառնա Հայաստան»,- ասաց Ադոնցը։

Փոխնախարարը նշեց, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրին ծանոթ են և մոտ օրերս համապատասխան գործողություններ կիրականացնեն նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել