Տնտեսվարողներին տրվող ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորելու է Կառավարությունը․ Նիկոլ Փաշինյան
12:16 - 19 մարտի, 2020

Տնտեսվարողներին տրվող ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորելու է Կառավարությունը․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչպիսին էլ լինելու տնտեսվարողներին տրվող աջակցությունը։

«Կորոնավիրուսը և գլոբալ շուկաների այսօրվա տիրող իրավիճակը բերում են սպառման անկանոն վիճակի, այդ թվում՝ նվազման, ինչը նշանակում է, որ մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որոնք որոնք հնարավորություն են տալիս տնտեսվարողներին, այդ բարձիկներն օգտագործելով, սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածը անցնել առանց էական վնասների կամ կորուստների»,- ասաց նա։

Փոխվարչապետի խոսքով՝ ձևավորվել է պոտենցիալ վարկային պրոդուկտների մի շարք, որը ենթադրում է վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում։

«Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրները այս իրավիճակում՝ դա լինելու է կա՛մ ապահովման միջոցի անբավարարություն, կա՛մ արժութային ռիսկ, այսինքն՝ դրամով վարկերի դեֆիցիտ, կա՛մ տոկոսադրույքի գծով ծախսեր։ Երեք խնդիրն էլ , մեր կարծիքով, լուծել ենք օժանդակության ձևերով»,- նշեց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունն առաջարկում է  ճգնաժամային  վարկային պորտֆելներ բիզնեսին։ Ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորելու է Կառավարությունը։

«Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը։ Այսինքն՝ տնտեսվարողը 0 տոկոսով ստանում է վարկային միջոցներ»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե այս վարկային միջոցները տնտեվարողներն ինչ ուղղություններով կարող են օգտագործել․

  •  տնտեսվարողներին, աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ և դրանց գծով հարկերի վճարում, յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 դրամ և ոչ ավել, քան 3 ամսվա համար,
  • հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, և վարկառու տնտեսվարոը տնօրինում է անհրաժեշտ համապատասպան արտադրական հզորություններին, 
  • սարքերի և սարքավորումների, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության ներմուծում այն դեպքում, եթե տվյալ սարքերը և սարքավորուները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով,   
    էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գծով ծախսերի իրականացում, 
  • առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, եթե գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ոմ,
     պարարտանյութ, սերմ, տնկի և գյուղատնտեսական նշանակության այլ հումքի գնում կամ ներմուծում։ 

«Այս ծրագիրը գործարկելուց հետո այն անընդհատ մոնիթորինգի տակ կլինի, եթե տեսնենք, որ ինչ-որ բան չի աշխատում,  կվերադառնանք բովանակությանը և կանենք փոփոխություններ։ Տնտեսական հակաճգնաժամային գործողություններ իրականացող խումբ կա դե ֆակտո ձևավորված, դա կառավարության տնտեսական բլոկն է, մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Նաև ԱԺ-ի ներկայացուցիչներ կան»,- ասաց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել