Տնտեսական ակտիվությամբ պայմանավորված՝ 1,7 միլիարդ դրամի դրոշմանիշներ և դրոշմապիտակներ կգնվեն |hetq.am|
08:08 - 11 հուլիսի, 2019

Տնտեսական ակտիվությամբ պայմանավորված՝ 1,7 միլիարդ դրամի դրոշմանիշներ և դրոշմապիտակներ կգնվեն |hetq.am|

hetq.am։ Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Պետական եկամուտների կոմիտեին հատկացնել 1 միլիարդ 796 միլիոն դրամ՝ ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների գնման համար:

Գումարը ՊԵԿ-ին տրամադրվեց Կառավարության պահուստային ֆոնդից: Հատկացված 1 միլիարդ 796 միլիոն դրամից 360 միլիոն դրամը կտրամադրվի ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար, 1 միլիոն 436 դրամը՝ դրոշմապիտակների գնման համար։

ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ նկատվել է տնտեսական ակտիվություն, որի արդյունքում ավելացել է արտադրող և ներմուծող տնտեսվարող սուբյեկտների կողմից ակցիզային դրոշմանիշների և դրոշմապիտակների պահանջարկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել