Տաթևիկ Հայրապետյանը ներկայացրեց արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա իրավիճակը

 |armenpress.am|
18:24 - 27 ապրիլի, 2020

Տաթևիկ Հայրապետյանը ներկայացրեց արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա իրավիճակը հանգիստ է, սակայն ադրբեջանական կողմից կրակոցների աճ կա։ Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար խորհրդարանական քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի իմ գործընկերներից ճշտել եմ, որ այս պահին սահմանային իրավիճակը հանգիստ է։ Կրակոցների որոշակի աճ կա, բայց որևէ անհանգստության տեղիք տվող միտումներ չկան։ Ադրբեջանական կողմից ինժեներական աշխատանքներ են ընթանում, որոնք պլանային բնույթ են կրում։ Անօդաչու թռչող սարքերի թռիչքները ևս պլանային բնույթ են կրում։ Դրանցից մեկը խախտել է սահմանը և հայկական կողմից ստացել համապատասխան արձագանք»,- ասաց Հայրապետյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել