ՏՏ ոլորտի կազմակերպությունները ևս կարող են օգտվել կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրից
19:00 - 17 ապրիլի, 2020

ՏՏ ոլորտի կազմակերպությունները ևս կարող են օգտվել կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրից

ՀՀ կառավարությունը, նպատակ ունենալով օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հաղթահարմանը, իրականացնում է մի շարք միջոցառումներ, որոնցից ցանկանում են օգտվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հավաստագրված կազմակերպություններ։ 

Այդ կապակցությամբ վերջին շրջանում նախարարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններից ստանում է բազմաթիվ գրություններ, որոնց հիմնական նպատակն է, չհակասելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, օգտվել ՀՀ կառավարության կողմից սահմանված բազմաթիվ օժանդակություններից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ  կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանության նպատակով «Տեղեկատվական
տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում հավաստագրված կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 359-Լ որոշմամբ՝ սահմանված օժանդակությունից օգտվելու դեպքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը այն չի դիտարկի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում։   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել