ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր հանդիպել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին։

Զրուցակիցները քննարկել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի շուրջ վերջին օրերին ստեղծված իրավիճակը՝ երկուստեք ընդգծելով գործատուի և աշխատողների միջև համագործակցության մթնոլորտում հարցի շուտափույթ ու արդյունավետ հանգուցալուծման անհրաժեշտությունը։

Կողմերը նախանշել են առկա խնդիրների կարգավորման հնարավոր տարբերակները՝ կարևոր համարելով բազմակողմ աշխատանքային խումբ ձևավորելու հնարավորությունը։