Վրաստանում զբոսաշրջության ոլորտի ձեռնարկատերերը 4 ամսով ազատվում են հարկերից |aliq.ge|
19:17 - 13 մարտի, 2020

Վրաստանում զբոսաշրջության ոլորտի ձեռնարկատերերը 4 ամսով ազատվում են հարկերից |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հյուրանոցներին, ռեստորաններին, տուրիստական գործակալություններին, տրանսպորտային և էքսկուրսիաներով զբաղվող կազմակերպություններին հնարավորություն է տրվել 4 ամսով երկարաձգել եկամտային ու սեփականության հարկերի վճարումը:

Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ ներկայացնելով կառավարության հակաճգնաժամային պլանը: Նա ասել է, որ խոսքը մոտ 18.000 կազմակերպության ու 50.000 ֆիզիկական անձի մասին է:

«Կառավարությունը  4 ամսով կերկարաձգի տուրիզմի հետ կապ ունեցող  ընկերությունների ու անհատների համար հարկերի վճարման ժամկետները: Սա այս 4 ամիսների ընթացքում (մարտ- հունիս) նշված ոլորտներում շուրջ 100 միլիոն լարի կխնայեն տնտեսվարողները: Բացի այդ, կառավարության որոշմամբ՝ նախապես ծրագրված 600 մլն լարիի ԱԱՀ-ն կկրկնապատկվի, սա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում 1 մլրդ. 200 մլն լարի կվերադարձվի», — հայտարարել է Գախարիան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել