Վրաստանի վարչապետն օրինական Է համարել հանրահավաքի ցրումը խորհրդարանի մոտ
|armenpress.a|
11:45 - 19 նոյեմբերի, 2019

Վրաստանի վարչապետն օրինական Է համարել հանրահավաքի ցրումը խորհրդարանի մոտ |armenpress.a|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան օրինական Է համարել հատուկ նշանակության ուժերի գործողությունները, որոնք նոյեմբերի 18-ին ցրել են խորհրդարանը պիկետող ընդդիմադիրներին։

«Մեր երկրում խոսքի ազատությունը լիովին ապահովված Է: Մի քանի օր կարծիքների արտահայտման ազատությունն ընթանում Էր առանց խնդիրների, բայց այնուհետեւ մի քանի անպատասխանատու քաղաքական գործիչներ կոչ արեցին քաղաքացիներին՝ նախ՝ արգելափակել ճանապարհները եւ բարիկադներ կանգնեցնել, այնուհետեւ՝ շրջափակել խորհրդարանի շենքը: Գիշերվա ընթացքում խորհրդարանի աշխատանքը հարցականի տակ դրվեց, գլխավոր պետական հաստատությունը չԷր գործում կես օր: Փաստորեն հանրահավաքի մասնակիցները հարձակվել են ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների վրա: Նման դեպքում ոստիկանությունն ու կառավարությունն ընդունեցին որոշում, որի իրավունքն ունեին»,-հայտարարել Է Գախարիան լրագրողներին:

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ կիրակի օրը տեղի Է ունեցել ընդդիմադիրների, ոչ կառավարական եւ հասարակական կազմակերպությունների ու նրանց կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքը: Ընդդիմադիրները պիկետել են խորհրդարանի շենքը, ավելի ուշ հատուկ նշանակության ուժերը ցրել են հանրահավաքը: Ինչպես հայտնել Է Վրաստանի ՆԳ նախարարությունը, հանրահավաքի ցրման ընթացքում բերման Է ենթարկվել 37 մարդ:

Տուժել Է չորս մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, որոնք հիվանդանոց են տեղափոխվել: Վարչապետի խոսքով՝ ոստիկանությունը գործել Է օրենքի շրջանակում՝ նպատակ ունենալով դադարեցնել հանրահավաքի մասնակիցների անօրինական գործողությունները: Գախարիան հավելել Է, որ ապակառուցողական գործողությունների կրկնվելու դեպքում իրավապահները կգործեն նույն կերպ: Մինչդեռ վրացական ընդդիմությունը մտադիր Է շարունակել բողոքի ակցիաները Ռուսթավելիի պողոտայում:

Բողոքի շարժման ղեկավարները ծրագրում են նոյեմբերի 19-ին ակցիա կազմակերպել Թբիլիսիի քաղաքային դատարանի շենքի մոտ, որտեղ քննվելու Է հետաքննության ընթացքում խափանման միջոցը նախօրյակին խորհրդարանի եւ Ռուսթավելիի պողոտայի ապաշրջափակման գործողության ընթացքում բերման ենթարկվածների նկատմամբ: Միավորված ընդդիմության հանրահավաքը պլանավորված Է ժամը 19:00-ին խորհրդարանի շենքի մոտ:

Ընդ որում քաղաքական կուսակցությունների ղեկավարները հայտարարում են, որ պատրաստ են շարունակել ոչ միայն խորհրդարանի շենքի, այլեւ պետական այլ հաստատությունների պիկետումը: Ընդդիմությունը խորհրդարանի պատգամավորներից պահանջում Է քննարկել համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը անցումային կառավարության պայմաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել