Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավորի այցի կազմակերպիչ Զաքարիա Քուցնաշվիլին վայր է դրել մանդատը |armtimes.com|
15:58 - 21 հունիսի, 2019

Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավորի այցի կազմակերպիչ Զաքարիա Քուցնաշվիլին վայր է դրել մանդատը |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, երեկվանից Վրաստանում հակառուսական ցույցեր են, որի համար հիմք էր հանդիսացել ռուս պատգամավորի հայտնվելը վրացական խորհրդարանում եւ խորհրդարանի խոսնակի աթոռին: Ցուցարարների պահանջով, այսօր հրաժարական տվեց Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել նաեւ պատգամավոր Զաքարիա Քուցնաշվիլին, ով Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին ղեկավարում էր վրացական պատվիրակությունը և ով կազմակերպել էր ռուս պատգամավորի ներկայությունը Վրաստանում: պատգամավորն ինքն է հայտարարել մանդատը վայր դնելու մասին:

Նշենք, որ խորհրդարանի խոսնակ Կոբախիձեն նաեւ Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի դասախոս է: Համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Կոբախիձեին զրկել նաեւ իրավաբանական ֆակուլտետում դասախոսության ժամերից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել