Վրաստանի ազատագրման գործընթացը արդեն իսկ մեկնարկել է․ Սաակաշվիլի |azatutyun.am|
11:54 - 13 մայիսի, 2019

Վրաստանի ազատագրման գործընթացը արդեն իսկ մեկնարկել է․ Սաակաշվիլի |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստանում է շարունակել պայքարն ընդդեմ «Վրացական երազանք» կուսակցության մինչև վերջնական հաղթանակ: Այդ մասին Վրաստանի երրորդ նախագահը հայտարարել է Մյունխենում բնակվող հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Վրաստանի ներկայիս իշխանությունների միակ գաղափարախոսությունը կոռուպցիան է: Ի տարբերություն իշխանությունների՝ մենք առաջնորդվում ենք մեր մտավոր կարողություններով, ժողովուրդն ու պատմությունը, ոստիկանությունն ու բանակը մեր կողմից են: Վրաստանի ազատագրման գործողությունը պաշտոնապես մեկնարկել է, և մենք այն ավարտին ենք հասցնելու», - հայտարարում էր Սաակաշվիլին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել