Վրաստանի Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Միխեիլ Սաակաշվիլիի դատավճիռը |tert.am|
05:26 - 22 մայիսի, 2019

Վրաստանի Գերագույն դատարանն անփոփոխ է թողել Միխեիլ Սաակաշվիլիի դատավճիռը |tert.am|

tert.am: Վրաստանի Գերագույն դատարանը չի բավարարել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանի ներկայացրած բողոքը՝ չեղարկելու Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավճիռը, որով Սաակաշվիլին մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Այդ մասին Корреспондент-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի Գլխավոր դատախազությունը:

Ըստ աղբյուրի՝ առաջին ատյանի դատարանի վճռի համաձայն՝ 2018 թվականին Սաակաշվիլին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ 2006 թ. բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով իր լիազորությունները գերազանցելու համար:

Մասնավորապես, Սաաակաշվիլին ապօրինի ներում է շնորհել ոստիկանության չորս նախկին աշխատակցի, որոնք մեղադրվում էին Գիրգվլիանիի սպանության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել