Վրաստանը 100 տոկոսով դարձել է եվրոպական պետություն. Եվրահանձնաժողովի նախագահ |24news.am|
07:46 - 15 մայիսի, 2019

Վրաստանը 100 տոկոսով դարձել է եվրոպական պետություն. Եվրահանձնաժողովի նախագահ |24news.am|

24news.am: Վրաստանը 100 տոկոսով դարձել է եվրոպական պետություն։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ Բրյուսելում «Արևելյան գործընկերության» 10-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Ցանկանում եմ դիմել և շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին, որ Վրաստանում բացվել է եվրոպական դպրոց: Վրաստանը դարձել է 100 տոկոսով եվրոպական պետություն»,- հայտարարել է Ժան-Կլոդ Յունկերը:
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մասնակցում է «Արևելյան գործընկերության» ապագային նվիրված համաժողովին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել