Վրաստանը պետք Է զբաղեցնի Բրիտանիայի տեղը ԵՄ-ում. Սալոմե Զուրաբիշվիլի |armenpress.am|
11:32 - 05 ապրիլի, 2019

Վրաստանը պետք Է զբաղեցնի Բրիտանիայի տեղը ԵՄ-ում. Սալոմե Զուրաբիշվիլի |armenpress.am|

Արմենպրես: Վրաստանը պետք Է օգտվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց, որպեսզի առաջ շարժվի իր ինտեգրացման հարցում, որը տանում Է Եվրամիությանն անդամակցելուն: Այս կարծիքը հայտնել Է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որի խոսքը մեջբերել Է Bloomberg գործակալությունը:

«Մենք ստեղծված իրադրությանը նայում ենք դրանից առվելագույն օգուտ քաղելու մտադրությամբ»,- ասել Է պետության ղեկավարը: Զուրաբիշվիլիի կարծիքով՝ տրամաբանությունն այն Է, որ այն երկրին, որը հետեւողականորեն շարժվում Է Եվրոպայի ուղղությամբ, չի կարելի վերաբերվել ավելի վատ, քան այն երկրին, որն աստիճանաբար հեռանում Է նրանից:

Նախագահը կարծում Է, որ Վրաստանը պետք Է օգտվի այն պահից, որը վրա կհասնի Brexit-ի դեպքում՝ Եվրամիության «դուռը հրելու» համար, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել