Վրաստանը պատրաստակամություն Է հայտնել դյուրացնել ՆԱՏՕ-ի նավերի մուտքը երկրի նավահանգիստներ |armenpress.am|
07:05 - 04 հունիսի, 2019

Վրաստանը պատրաստակամություն Է հայտնել դյուրացնել ՆԱՏՕ-ի նավերի մուտքը երկրի նավահանգիստներ |armenpress.am|

armenpress.am։ Վրաստանի ղեկավարությունը պատրաստ Է այսուհետեւ Էլ ընդունել ՆԱՏՕ-ի՝ Սեւ ծովում գտնվող նավերը եւ դյուրացնել դրանց մուտքը երկրի նավահանգիստներ: Այդ մասին ասված Է 2018-2020 թվականներին աշխատանքի պլանների վերաբերյալ կառավարության հրապարակած հաշվետվության մեջ:

«Մեծանում Է Վրաստանի տարածքային ջրեր ՆԱՏՕ-ի նավերի այցերի ինտենսիվությունը»,- նշվում Է հաշվետվության մեջ: «Վրացական կողմը պատրաստ Է իր հնարավորությունների շրջանակում ընդունել եւ աջակցություն ցուցաբերել դաշինքի՝ Սեւ ծովում գտնվող նավերին:

Ներկայում օրինագիծ Է մշակված Վրաստանի տարածքային ջրեր ու նավահանգիստներ այն նավերի մուտքի դիվանագիտական թույլտվության տրամադրման դյուրացման համար, որոնք գտնվում են ՆԱՏՕ-ի օպերատիվ ենթակայության տակ»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել