Վրաստանը ԵՄ-ից 90 մլն եվրոյի օգնություն կստանա Covid-19-ի դեմ պայքարելու համար |aliq.ge|
13:03 - 31 մարտի, 2020

Վրաստանը ԵՄ-ից 90 մլն եվրոյի օգնություն կստանա Covid-19-ի դեմ պայքարելու համար |aliq.ge|

aliq.ge: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Եվրամիությունը Վրաստանին 90 մլն եվրո է հատկացնում: Ինչպես հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը գումարը կծախսվի կորոնավիրուսի ազդեցության նվազեցման և սոցիալ-տնտեսական հետևանքները վերացնելու համար:

 
ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին այս մասին անդրադարձել է Թվիթերյան իր էջում և շնորհակալություն հայտնել ԵՄ-ին օգնության համար:

«Մենք բարձր ենք գնահատում ԵՄ համերաշխությունն ու Վրաստանին ցուցաբերվող օգնությունը Covid19-ի դեմ պայքարում: Շնորհակալություն ենք հայտնում ԵՄ-ին ՝ ավելի քան 20 միլիոն եվրո հատկացնելու համար, որը կծախսվի երկրում կորոնավիրուսի ազդեցությունը նվազեցնելու և բժշկական սարքավորումներ գնելու և 70 միլիոն եվրոյի՝ սոցիալ-տնտեսական հետևանքները վերացնելու համար», — գրել է Զալկալիանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել