Վստահ եմ, որ այդ պահը կգա. Զոհրաբ Մնացականյանը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման հնարավորության մասին |tert.am|
08:59 - 14 օգոստոսի, 2019

Վստահ եմ, որ այդ պահը կգա. Զոհրաբ Մնացականյանը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման հնարավորության մասին |tert.am|

tert.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի շտապում մեկնաբանել Ադրբեջանում գերի ընկած հայ զինծառայողի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակված լուսանկարները, ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանն ասաց, որ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, ապա նշեց. «Հարցի զգայունությունը հաշվի առնելով՝ կսահմանափակվեմ այս հայտարարության շրջանակներում»:

Հարցին՝ ի՞նչ հանդիպումներ են լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում սպասվող ԱՄՆ այցի շրջանակներում, արդյո՞ք սպասվում է հանդիպում Դոնալդ Թրամփի հետ, Զոհրապ Մնացականյանը պատասխանեց. «Ուշադրություն դարձրեք, թե որքան ակտիվ է եղել քաղաքական երկխոսությունը ԱՄՆ-ի ու ՀՀ միջև այս շրջանում: Այս տարի այդ շարունակայնությունն ու մակարդակը սկզբունքորեն մեզ համար բավարար է: Հանդիպումը բարձր մակարդակով եղել ու մնում է մեր օրակարգում: Վստահ եմ, որ այդ պահը կգա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել