Վիտալի Բալասանյանն առաջադրվել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու
18:18 - 10 փետրվարի, 2020

Վիտալի Բալասանյանն առաջադրվել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու

2020 թ. փետրվարի 10-ի (ժամը 17:00-ի դրությամբ) ս. թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ներկայացվել են Հանրապետության նախագահի երկու թեկնածուների գրանցման փաստաթղթեր. 10.02.2020թ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է «Արդարություն» կուսակցության կողմից որպես Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Վիտալի Միխայիլի Բալասանյանի փաստաթղթերը:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունը:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթեր ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում չեն գրանցվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել