Վերջին 3 օրերին հսկիչ-անցագրային կետերում ախտահանման են ենթարկվել ՀՀ-ից Արցախ մուտք գործած ընդհանուր թվով 723 տրանսպորտային միջոց
14:11 - 11 ապրիլի, 2020

Վերջին 3 օրերին հսկիչ-անցագրային կետերում ախտահանման են ենթարկվել ՀՀ-ից Արցախ մուտք գործած ընդհանուր թվով 723 տրանսպորտային միջոց

 ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 723 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):

Ապրիլի 8-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 9-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 211 տրանսպորտային միջոց, որից՝

  • «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 101 տրանսպորտային միջոց։
  • «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 39 տրանսպորտային միջոց: 
  • «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 71 տրանսպորտային միջոց:

Ապրիլի 9-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 10-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 273 տրանսպորտային միջոց, որից՝

  • «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 86 տրանսպորտային միջոց:
  • «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 74 տրանսպորտային միջոց:
  • «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 113 տրանսպորտային միջոց:

Ապրիլի 10-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 11-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 239 տրանսպորտային միջոց, որից՝

  • «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 58 տրանսպորտային միջոց:
  • «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 58 տրանսպորտային միջոց:
  • «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 123 տրանսպորտային միջոց:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել