Վերմիշյանի քրգործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, 3-ը կալանավորվել են․ ԱԱԾ |24news.am|
11:24 - 14 փետրվարի, 2020

Վերմիշյանի քրգործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, 3-ը կալանավորվել են․ ԱԱԾ |24news.am|

24news.am: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա նրանցից 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով։ Այդ մասին գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ԱԱԾ քննչական դեպարտամենտից։

Հարցին՝ մեղադրանք առաջադրվե՞լ է շինարար Վազգեն Պողոսյանին, և ովքե՞ր են այն անձինք, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, չմանրամասնեցին, միայն նշեցին․ «Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության 34-րդ և 66-րդ, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածների պահանջները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ անմեղության կանխավարկածի և նախաքննության գաղտնիության սկզբունքների պահանջները պահպանելու, ինչպես նաև քննության հետագա բնականոն ընթացքը չվտանգելու տակտիկական նկատառումներից ելնելով՝ ներկա փուլում Ձեր մյուս հարցումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չենք համարում։

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հայցվող տեղեկատվության տրամադրման սահմանափակումը կարող է վերանալ՝ կախված քննության հետագա ընթացքից՝ հաշվի առնելով քրեադատավարական գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալներն ու քննչական իրադրությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել