Վերահաստատվել է համատեղ ընթացիկ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունը․ էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
12:58 - 24 հոկտեմբերի, 2019

Վերահաստատվել է համատեղ ընթացիկ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունը․ էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։

Նախարարի տեղակալը ողջունել է Շվեյցարիայի դեսպանին և նշել, որ հանդիպումը հրաշալի առիթ է խոսելու երկու երկրների երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակն ընդլանելու մասին։

Դեսպանը նախարարի տեղակալի հետ զրույցում նշել է, որ իրենք ոգևորված են համագործակցելու Հայաստանի կառավարության հետ մի շարք ուղղություններով՝ մասնավորապես անդրադառնալով գյուղատնտեսության և տարածքային կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերին։

Վարոս Սիմոնյանը կարևորել է Շվեյցարիայի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ կողմից տարբեր ոլորտներում իրականացվող աջակցության ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների շարունակականությանը։

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Վերահաստատելով համատեղ ընթացիկ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունը՝ նրանք անդրադարձել են տարբեր ուղղություններով գործակցության զարգացման հնարավորություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել