Վերականգնվող էներգետիկայի զարգացման համար հողհատկացումները չեն լինելու գյուղարտադրություն ապահովող հողերի հաշվին. Գեղարքունիքի մարզպետ |armenpress.am|
10:40 - 13 մայիսի, 2019

Վերականգնվող էներգետիկայի զարգացման համար հողհատկացումները չեն լինելու գյուղարտադրություն ապահովող հողերի հաշվին. Գեղարքունիքի մարզպետ |armenpress.am|

armenpress.am։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզում կայացած ներդրումային-տնտեսական համաժողովի ժամանակ կայացած պանելային քննարկման ընթացքում հնչեցված հարցին ի պատասխան, շեշտեց, որ վերականգնվող էներգետիկայի համար կատարվող հողհատկացումները ոչ մի կերպ չեն արվելու գյուղատնտեսական արտադրություն ապահովող հողերի հաշվին:

«Մենք ունենք տասնյակ հազարավոր հեկտարների հասնող վարելահողեր, որոնք գյուղմթերքների արտադրության տեսանկյունից հսկայական նշանակություն ունեն, ուստի մենք չենք պատրաստվում ողջ մարզը ծածկել արեւային էներգիայի արտադրության պանելներով կամ հողմային կայաններով: Միեւնույն ժամանակ մեզ մոտ քիչ չեն այն տարածքները, որոնք քարքարոտ են, գյուղատնտեսական նշանակության համար ոչ պիտանի, որոնք էլ կարող են ծառայել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը:

Հայաստանի քաղաքների մեջ ամենաարեւոտ օրերի քանակ ունեցող քաղաքը համարվում է Մարտունին, մեր մարզը եւս ամենաարեւոտ օրերի քանակով առաջին տեղում է, ու մենք պետք է լավագույն օգտագործենք այդ հնարավորությունները, սակայն դա չպետք է անենք գյուղատնտեսական արտադրություն ապահովող հողերի հաշվին»,- ասաց Գնել Սանոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել