armtimes.com: «Վեոն Արմենիա» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով մտադրություն հայտնելով իրենց ապրանքանիշը (Բիլայն) «Յուքոմ» ընկերությանը վաճառել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը:
«Հանձնաժողովը ստացել է գրություն, որով «Բիլայն» ընկերությունը դիմել է մեզ, որ ՀԾԿՀ-ն համաձայնություն տա գործարքին. այժմ այն գտնվում է ուսումնասիրության փուլում»,- ասաց Ազիզյանը՝ հավելելով, որ գրությունը ստացել են դեկտեմբերի 27-ի երեկոյան։
Ազիզյանը նաեւ տեղեկացրեց, որ բացի ՀԾԿՀ-ից տարբեր գերատեսչություններ եւս պետք է համաձայնություն տան։
comment.count (0)