Վարչապետ Մեյը հունիսի սկզբին «Բրեքզիթ»-ի հարցով նոր քվեարկություն կանցկացնի |tert.am|
07:42 - 15 մայիսի, 2019

Վարչապետ Մեյը հունիսի սկզբին «Բրեքզիթ»-ի հարցով նոր քվեարկություն կանցկացնի |tert.am|

tert.am։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ պատրաստվում է օրենսդիրներին «Բրեքզիթ»-ի հարցով ևս մեկ քվեարկություն անցկացնելու հնարավորություն տալ:

Ինչպես նշում է The Guardian-ը, Մեյը մանրամասնել է, որ վերջին երեք ամսում չորս անգամ տապալված քվեարկությունը կանցկացվի հունիսի սկզբին՝ անկախ նրանից ընդդիմադիր Աշխատավորական կուսակցությունը կաջակցի «Բրեքզիթ»-ին, թե ոչ:

Հայտնի է, որ Միացյալ Թագավորության խորհրդարանը հրաժարվում է վավերացնել երկրի իշխանությունների՝ Բրյուսելի հետ կնքած համաձայնագիրը՝ նշելով, որ այն չի բխում Լոնդոնի շահերից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել