Վարչապետի խոսնակը հաստատեց. Փաշինյանը Մոսկվա կմեկնի  |factor.am|
20:13 - 06 մարտի, 2020

Վարչապետի խոսնակը հաստատեց. Փաշինյանը Մոսկվա կմեկնի |factor.am|

factor.am: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը մայիսին Մոսկվա կմեկնի՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 75-ամյակի միջոցառումներին: Այդ մասին ավելի վաղ գրել էր ռուսական ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ, ռուսական աղբյուրի համաձայն, մոսկովյան միջոցառումներին մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հարցին՝ հնարավո՞ր է՝ ՀՀ վարչապետը հանդիպի Ադրբեջանի ղեկավարի հետ, Մանե Գևորգյանն ասաց՝ առայժմ որևէ տեղեկություն չկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել