Վարչական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք ռեժիմի խախտմաբ կկազմակերպեն հանրային միջոցառումներ․ արդարադատության փոխնախարար
17:29 - 17 մարտի, 2020

Վարչական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք ռեժիմի խախտմաբ կկազմակերպեն հանրային միջոցառումներ․ արդարադատության փոխնախարար

Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ահազանգեր հիմնականում ստացվել են ԶԼՄ-ների կողմից առանձին հրապարակումների վերաբերյալ։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը` խոսելով արտակարգ դրության առանձնահատկությունների մասին։

Նա նշեց, որ քիչ առաջ ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկել են առկա սահմանափակումները, եւ որոշակի թյուրընկալում կա այս հասկացությունների հետ կապված, թե որ տեսակի տեղեկատվությունն իրավունք ունեն հրապարակելու եւ որը հրապարակելու իրավունք չունեն․

«Մեր քննարկումների արդյունքում, կարծում ենք, դեպքերը կնվազեն։ Խուճապ չառաջացնելու համար շատ կարեւոր է հետեւել պաշտոնական լրատվությանը»։

Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին, թե ինչ սահմանափակում կա ռոստորանների սրճարանների գործունեության համար։ Ի պատասխան՝ Դանիելյանն ասաց, որ այս պահին սահմանափակում չկա, սակայն պարետի ցուցումով հանրային սննդի օբյեկտների գործունեությունը կարող է սահմանափակվել։ Առայժմ պարետի նման ցուցում չկա, դա կարող է լինել ըստ անհրաժեշտության եւ կոնկրետ որեւէ վարչատարածքային միավորի համար։

Իսկ թե պետությունն ինչպես պետք է վիրուսակիր անձանց պաշտպանի հոգեբանական ճնշումներից, արդարադատության փոխնապարարն ասաց, որ արտակարգ դրություն հայտարելու որոշմամբ ԶԼՄ-ների սահմանափակումների մասով սահմանվում է, որ կոնկրետ վարակակիրների, նրանց հետ շփված անձանց շրջանակի, նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն առհասարակ չպիտի տրամադրվի՝ ո՛չ իրավաբանական, ո՛չ ֆիզիկական անձնաց կողմից։ Այսինքն, ըստ էության, արտակարագ իրավիճակի սահմած ռեժիմի խախտում կլինի, եթե քաղաքացիները կոնկրետ իրավիճակներ քննարկեն կամ դեպքերը մատնանշեն, թե անձն ինչ առողջական վիճակում է, ովքեր են նրանց հետ շփվել եւ այլն։ Դանիելյանը շեշտեց՝ ոստիկանությունը կարող է այդ անձնաց դիմել՝ նման հրապարակումները վերացնելու նպատակով։

Բացի այս, նա նշեց, որ վարակված եւ նրանց հետ շփված անձանց վերաբերյալ հրապարկված տեղեկատվության մոնիտորինգ է արվում, դա ուղարկվում է ոստիկանություն, ոստիկանությունն էլ վարչական պատասխանատվության ենթարկելու, հրապարակումները վերացնելու պահանջ ներկայացնելու լիազոր մարմինն է։

Դանիելյանն ասաց, որ ոստիկանությունն է ապահովում արտակարգ դրության ռեժիմը։ Ընդհուպ վարչական պատասխանատվության կենթարկվեն այն անձինք, որոնք սահմանված կարգը խախտելով կկազմակերպեն 20-ից ավելի անձանց մասնակցությամբ հանրային միջոցառումներ։ Կարիքից ելնելով՝ որոշ միջոցառումների դեպքում կտրամադրվի նաեւ մեթոդոլոգիա, թե ինչպես իրականցնել, որպեսզի խախտում տեղի չունենա։

Ի պատասխան լրագրողի հարցի՝ Վահե Դանիելյանն ասաց, որ կալանավորներին ազատ արձակելու հարց չի քննարկվել։ Նրա համոզմամբ՝ հանձնուքների տրամադրումն է արգելվել, որը բավարար է կորոնավիրուսի մուտքը կալանավայրեր արգելելու համար։

Փոխնախարարի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներն ու զորամասերը համարվում են ռիսկի գոտի․ դրանով է պայմանավորված, որ այդ երկու մարմիններում կոնկրետ սահամանփակումներ են տարածվել հանձնուքների եւ տեսակցությունների առումով։ Սակայն ՔԿՀ-ներում թեստավորում չի իրականացվել, դրա կարքիը չի եղել․ «Եթե կալանավորները հանրությունից իզոլացված են, վարակի փոխանցման հավանականություն գրեթե չկա»,- ընդգծեց պաշտոնյան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել