Վարոս Սիմոնյանը ներկայացրեց պարետի նոր որոշմամբ թույլատրված տնտեսական գործունեության տեսակները

 |armenpress.am|
20:05 - 23 ապրիլի, 2020

Վարոս Սիմոնյանը ներկայացրեց պարետի նոր որոշմամբ թույլատրված տնտեսական գործունեության տեսակները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ապրիլի 23-ի մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց, թե որ տնտեսական գործունեության  տեսակներն են պարետի նոր որոշմամբ թույլատրվում իրականացնել։ Սիմոնյանը նշեց, որ մշակվող արդյունաբերության, մեծածախ առևտրի, տեղեկատվության և կապի, սպասարկման ոլորտների մի շարք տեսակներում հանվել են սահմանափակումները։

«Պարետի ապրիլի 22-ի որոշմամբ մշակվող արդյունաբերության ոլորտում արդեն իսկ թույլատրվում է իրականացնել պոլիգրաֆիական գործունեություն, թունաքիմիկատների արտադրություն, քարի սղոցում, մշակում և հարդարում, մետաղաշինարարական կոնստրուկցիաների արտադրություն, էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն և արդյունաբերական մեքենաների ու սարքավորանքի տեղադրում։

Մեծածախ առևտրի հատվածում թույլատրվում է իրականացնել մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ մի քանի ենթատեսակների, մեծածախ առևտուր գյուղատնտեսական մեքենաների սարքավորումների և դրանց պահեստամասերի, ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ։ Վերջինս հիմնականում վերաբերվում են այն հանրախանութներին և խանութներին, որտեղ գերակշռող մասը սնունդ, ծխախոտ ու խմիչքներն են, դրան զուգահեռ իրականացվում է վաճառք այլ տնտեսական պարագաների և կենցաղային ապրաքների։

Տեղեկատվության և կապի հատվածում թույլատրվել է գրքերի հրատարակումը, հեռուստատեսային ծրագրերի արտադրությունը, իսկ սպասարկման հատվածում թույլատրվում է արհեստակցական միությունների գործունեությունը, համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգումը, կենցաղային և էլեկտրոնային սարքավորումների նորոգումը և կենցաղային սարքերի տնային այգեգործործական գույքի նորոգումը»,- եզրափակեց Վարոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել