Վարկային կազմակերպություններից 32-ը շահույթով են աշխատել, 6-ը՝ վնասով. 2018-ի միտումները |hetq.am|
10:35 - 14 հունիսի, 2019

Վարկային կազմակերպություններից 32-ը շահույթով են աշխատել, 6-ը՝ վնասով. 2018-ի միտումները |hetq.am|

hetq.am։ Հայաստանի ֆինանսական համակարգի երկրորդ խոշոր հատվածը վարկային կազմակերպություններն են, որոնց ակտիվները, 2018 թվականի տվյալներով, կազմում են ֆինանսական համակարգի ընդհանուր ակտիվների 9.5 %-ը։ 2017 թվականին վարկային կազմակերպությունների կշիռը կազմել է 9.3 %: Հիշեցնենք, որ առաջին տեղում բանկերն են, որոնց բաժին է ընկնում երկրի ֆինանսական համակարգի ակտիվների 85.1 %-ը։

Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) ներկայացրած տվյալները ցույց են տալիս, որ 2017 թվականի վերջի համեմատ 2018 թվականի վերջի դրությամբ Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների ակտիվները միասին աճել են 17.1 %-ով, պարտավորությունները՝ 20.3%-ով և կապիտալը՝ 14.4 %-ով։ «Վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվների աճի տեմպը գերազանցել է ընդհանուր կապիտալի աճի տեմպը, ինչի արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 1.3 տոկոսային կետով և կազմել 52.9 %»,- նշված է ԿԲ-ի «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2018 թ.» տարեկան պարբերականի մեջ, որը հրապարակվել է օրեր առաջ։

32 վարկային կազմակերպություն աշխատել է շահույթով, 6-ը՝ վնասով

2018 թվականին վարկային կազմակերպությունների զուտ շահույթը կազմել է 56.6 մլրդ դրամ։ Ընդ որում, շահույթով աշխատել է 32 վարկային կազմակերպություն, իսկ վնասով՝ 6 վարկային կազմակերպություն։ Նախորդ տարվա ՝ 2017 թվականի համեմատ, ըստ ակտիվների (RoA) և ըստ կապիտալի (RoE) շահութաբերության ցուցանիշները նվազել են համապատասխանաբար 1.4 և 2 տոկոսային կետերով՝ կազմելով համապատասխանաբար 10.6 % և 22.6 %:

 

Շարունակությունը՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել