Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վարակված 2 պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ, մյուսը ՀՀ քաղաքացի է։ Երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում, 75-ից բարձր տարիք ունեն։ Գտնվում են ինտենսիվ թերապիայի վերակենդանացման բաժանմունքում։
«Մենք մեր հիվանդանոցյային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք։ Այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որևէ բուժում չեն ստանում, բայց ախտորոշված է դրական, թեթև դեպքեր են։ Գործառնական իմաստով հիվանդանոցում նրանց գտնվելն արդարացված չէ։ Այսօր առավոտյան պարոն Ավինյանի և պարոն Թորոսյանի մասնակցությամբ ունեցանք քննարկում և որոշեցինք, որ փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի թեթև դեպքերիը, որոնք մեծամասնությունն են, տեղավորենք հյուրանոցներում՝ ապահովելով սնունդը և մյուս կարիքները», - ասաց Նիկոլ Փաշինյանը
comment.count (0)