Վարակված արցախցու համագուղացիներն ինքնամեկուսացվել են
 |pastinfo.am|
18:45 - 07 ապրիլի, 2020

Վարակված արցախցու համագուղացիներն ինքնամեկուսացվել են |pastinfo.am|

pastinfo.am: Արցախի Հանրապետությունը կորոնավիրուսով վարակված քաղաքացու համագյուղացիների համար սահմանել է ինքնամեկուսացման ռեժիմ։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Նա հայտնեց, որ ինքնամեկուսացված անձանց Կառավարությունը կապահովի սննդով ու այլ անհրաժեշտ պարագաներով։

«Հիմա հստակեցվում է քաղաքացու շփումների շրջանակը, և մենք կմեկուսացնենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կարող են շփում ունեցած լինել վարակված անձի հետ»,-ասաց Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ մոտավորապես 17 հոգու նկատմամբ խիստ հսկողություն է սահմանվել, քանի որ նրանք շփում են ունեցել վարակված անձի հետ։

Հիշեցնենք, որ Արցախն այսօր հայտարարել է առաջին վարակակրի մասին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել