Վաչե Տերտերյանն ընդունել է Բուլղարիայի Ստարա Զագորա մարզի նահանգապետ Գերգանա Միկովային և փոխնահանգապետ Դիմիտր Դրաչևին
11:36 - 15 նոյեմբերի, 2019

Վաչե Տերտերյանն ընդունել է Բուլղարիայի Ստարա Զագորա մարզի նահանգապետ Գերգանա Միկովային և փոխնահանգապետ Դիմիտր Դրաչևին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Ստարա Զագորա մարզի նահանգապետ Գերգանա Միկովային և փոխնահանգապետ Դիմիտր Դրաչևին, որոնք Հայաստան են այցելել՝ Արագածոտնի մարզի հետ համագործակցության հնարավորությունները դիտարկելու նպատակով: Այս մասին տեղեկացանք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Վ. Տերտերյանը կարևորել է Բուլղարիայի հետ համագործակցությունը թե պետական, թե միջտարածաշրջանային մակարդակներում՝ ընդգծելով , որ վերջինիս համար հիմք է հանդիսանում նաև երկու ժողովուրդների միջև պատմական և մշակութային ընդհանրությունները:

Վ. Տերտերյանը հույս է հայտնել , որ այցը մեկնարկ կհանդիսանա հետագա արդունավետ համագործակցության համար և վստահեցրել է, որ նախարարությունն իր հերթին բոլոր ջանքերը կգործադրի այն միջտարածաշրջանային համագործակցության հաջող օրինակ դարձնելու ուղղությամբ:

Ստարա Զագորա մարզի նահանգապետ Գերգանա Միկովան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ հետաքրքրված են Արագածոտնի հետ գործակցության հեռանկարով՝ հույս հայտնելով, որ հայկական պատվիրակության փոխադարձ այցով զարկ կտրվեն երկու մարզերի միջև համագործակցության ակտիվացմանը:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: ՏԿԵ փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի համար ուսանելի կարող է լինել եվրոպական կառույցներին ինտեգրման Բուլղարիայի փորձը: Հեռանկարային է համարվել գյուղատնտեսության, մասնավորապես՝ գինեգործության, տրանսպորտային ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում սերտ կապերի հաստատումը։ Կարևորվել է ինչպես գործարար շփումների , բիզնեսի ներկայացուցիչների միջև ուղղակի կապերի ստեղծումը, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումների ստեղծումը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի միջտարածաշրջանային և ապակենտրոնացված համագործակցությանը սկիզբ է դրվել 2004 թվականին: Ներկայումս համագործակցում են Երևան – Սոֆիա, Գյումրի – Պլովդիվ, Հրազդան – Սիլիստրա, Էջմիածին – Վելիկո Տրնովո համայնքները, ինչպես նաև ՀՀ Շիրակի և Բուլղարիայի Պլովդիվ մարզերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել