Վաչե Տերտերյանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրով գյուղական համայնքների զարգացման ճանապարհային քարտեզը
15:54 - 16 մայիսի, 2019

Վաչե Տերտերյանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համաձայնագրով գյուղական համայնքների զարգացման ճանապարհային քարտեզը

ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում այսօր քննարկվել է ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս 5-րդի «Գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացումը» գլխի կիրարկման ճանապարհային քարտեզի նախագիծը, որին մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

Վաչե Տերտերյանը շահագրգիռ մասնագիտացված շրջանակներին է ներկայացրել ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզով ԵՄ չափորոշիչներին ՀՀ գյուղական համայնքների դինամիկ մոտարկման ռազմավարությունը և նկատել, որ Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ու ենթակառուցվածքների զարգացման նպատակով համայնքների միավորման գործընթացը բխում են հենց համաձայնագրի փիլիսոփայությունից։

Քաղհասարակության ներկայացուցիչներն իրենց առաջարկություններն ու դիտարկումներն են ներկայացրել համաձայնագրի առանձին դրույթների վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել շարունակական քննարկումների և շփումների միջոցով մասնակիցը դառնալ ճանապարհային քարտեզի մոնիթորինգի ու վերահսկողության գործում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել