Վաշինգտոնը որոշել Է չարգելել ԻՀՊԶ-ի հետ համագործակցող մարդկանց մուտքը Միացյալ Նահանգներ |armenpress.am|
06:12 - 25 ապրիլի, 2019

Վաշինգտոնը որոշել Է չարգելել ԻՀՊԶ-ի հետ համագործակցող մարդկանց մուտքը Միացյալ Նահանգներ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի վարչակազմն ապրիլի 24-ին Էական բացառություններ Է մտցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) նկատմամբ պատժամիջոցների գործող ռեժիմում: Այդ մասին հայտնել Է Associated Press-ը:

Գործակալությունը նշում Է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ձեռնարկել Է միջոցներ՝ որոնց շնորհիվ օտարերկրյա կառավարական կառույցների եւ ընկերությունների այն աշխատակիցները, որոնք աշխատել են ԻՀՊԶ-ի եւ դրա հետ կապված կազմակերպությունների հետ, չեն ենթարկվում Միացյալ Նահանգների տարածք մուտքի արգելքին:

Այսպես, ծանուցումներից մեկում, որոնք հրապարակված են ԱՄՆ-ի Դաշնային գրանցամատյանում, ասված Է, որ պատժամիջոցները «չեն վերաբերի օտարերկրյա կառավարությունների նախարարությունների, դեպարտամենտների, գործակալությունների կամ որեւիցե միավորման», եթե միայն դրանց իսկ դեմ արդեն սահանափակող միջոցներ չեն գործում»:

Փոմպեոն իրավունք ունի ցանկացած պահի հետ կանչելու այդ բացառությունները: ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմն ահաբեկչական կազմակերպությունների ցանկ Է մտցրել ապրիլի 16-ին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել