Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին՝ ժամը 11:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է:
Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.

o Ստեփանավան-Տաշիր-Գոգավան,
o Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։