Վանաձորում եւս հաստատված վարակակիրներ ունենք․ քաղաքապետ
23:46 - 03 ապրիլի, 2020

Վանաձորում եւս հաստատված վարակակիրներ ունենք․ քաղաքապետ

Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից): Այս մասին հայտնում է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

«Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները: Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է, և չի կարելի մեր անկազմակերպվածության, անպատասախանատվության և այլ պատճառներով վտանգել հանրային առողջությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել