Վանաձորն արդեն բազմաֆունկցիոնալ 2 նոր տեխնիկա ունի․ դրանցով կիրականացվեն ձնամաքրման, փողոցների լվացման աշխատանքներ |armtimes.com|
10:57 - 13 նոյեմբերի, 2019

Վանաձորն արդեն բազմաֆունկցիոնալ 2 նոր տեխնիկա ունի․ դրանցով կիրականացվեն ձնամաքրման, փողոցների լվացման աշխատանքներ |armtimes.com|

armtimes.com: Վանաձորի համայնքապետարանը ՀՀ Կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերել 2 բազմաֆունկցիոնալ «Կամազ» մակնիշի ավտոմեքենա, որոնք նախատեսված են ձնամաքրման, աղատրման, փողոցների լվացման և կոմունալ ծառայության այլ աշխատանքներ իրականացնելու համար: Բազմաֆունկցիոնալ բեռնատար մեքենաներն այսօր արդեն հասել են մարզկենտրոն Վանաձոր:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ուղիղ եթերում ներկայացնելով մեքենաները, նշել է, որ ձեռք բերված մեքենաներն ամբողջովին նոր են եւ որ նման ձեռքբերումները լինելու են շարունակական, որպեսզի Հայաստանի երրորդ քաղաքը համալրված լինի սպասարկում իրականացնող նորմալ տեխնիկայով: Քաղաքապետը խոստացել է նոր ձեռքբերված տեխնիկայի աշխատանքի արդյունքների մասին խոսել մեքենաները փորձարկելուց հետո:

ՀԺ-ի հետ զրույցում Մամիկոն Ասլանյանն ասաց, որ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագիրն իրականացվել է 50/50 հարաբերակցությամբ: Յուրաքանչյուր մեքենայի համար հատկացվել է 41 մլն դրամ գումար:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել