Վանաձորի քաղաքապետը հանդիպեց գազի գնի թանկացման դեմ բողոքող վարորդներին |armenpress.am|
12:54 - 07 մայիսի, 2019

Վանաձորի քաղաքապետը հանդիպեց գազի գնի թանկացման դեմ բողոքող վարորդներին |armenpress.am|

armtimes.com։ Վանաձորցի վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ գազի գնի թանկացման: Շուրջ 100 վարորդներ իրենց մեքենաները կայանել էին Հայքի հրապարակում ու պահանջում էին հանդիպում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:

Վարորդների հետ հանդիպեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով նախ լսեց վարորդների դժգոհություններն ու դիտարկումները, ապա խոստացավ իր լիազորոթյունների սահմաններում հանդիպում-քննարկումներ ունենալ գազալցակայանների տնօրենների հետ։

Վարորդները որոշեցին 2 օրվա ընթացքում սպառիչ պատասխան չստանալու դեպքում դիմել կտրուկ քայլերի, ընդուպ մինչեւ՝ ճանապարհներ փակել ու գազալցակայանների աշխատանքը կաթվածահար անել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել