Վանաձորի երթուղայինների վարորդները գործադուլ են անում |armtimes.com|
07:57 - 23 մայիսի, 2019

Վանաձորի երթուղայինների վարորդները գործադուլ են անում |armtimes.com|

armtimes.com: Վանաձորում վաղ առավոտից բողոքի ակցիա և գործադուլ են իրականացնում Վանաձորի երթուղային տրանսպորտը սպասարկող բոլոր գծերի վարորդները:

Երթուղայինների վարորդները մեքենաները կայանել են Հայքի հրապարակում և ուղևորափոխադրումներ չեն իրականացնում: Վարորդների խոսքով, գազի գնի թանկացումից հետո մեկ լիցքավորման ժամանակ տարբերությունը ավելի քան 2000 դրամ է կազմում, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Վարորդներն ասում են, որ իրենք չեն սպասարկելու քաղաքացիներին այնքան ժամանակ, մինչև որ մեքենայի գազի գինը չիջեցվի ու իրենք «վնասի փոխարեն կարողանան օգուտով աշխատել, կամ գոնե զրոյով դուրս գան»:

Վարորդների հետ է հանդիպել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Վանաձորի ներհամայնքային երթուղային գծերի վարորդներին են միացել նաև մարզում միջհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղայինների վարորդները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել