Վանաձորի «Կինո Մոսկվա»-ին վաճառված «Արցախ պուրակ»-ը կվերադարձվի վանաձորցիներին. համայնքն այն հետ կգնի |armtimes.com|
09:17 - 14 փետրվարի, 2020

Վանաձորի «Կինո Մոսկվա»-ին վաճառված «Արցախ պուրակ»-ը կվերադարձվի վանաձորցիներին. համայնքն այն հետ կգնի |armtimes.com|

armtimes.com: Վանաձոր քաղաքի սիրտը համարվող «Արցախ պուրակը», որի մեծ մասը դեռ 2006թ-ին վաճառվել էր «Կինո Մոսկվա» ընկերությանը, կվերադարձվի համայնքին: Տարիներ շարունակ տեւած քննադատությունից հետո տարածքը համայնքին վերադարձելու նպատակով տարբեր անհատների ու կառույցների կողմից իրականացված բանակացությունները կարծես թե տվել են սպասված արդյունքը: Հարցը քննարկման է դրվել Վանաձոր համայնքի ավագանու վաղվա նիստում: Համայնքը «Կինոթատրոն Մոսկվայից» կգնի պուրակի տարածքը ու այնքան գումարով, որքանով որ վաճառվել էր:

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանն ասաց, որ ավագանու նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի, առաջարկվում է Վանաձոր քաղաքի Տ.Մեծի պողոտա թիվ 34Թ հասցեում գտնվող «Կինոթատրոն Մոսկվա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 2500.0 քմ մակերեսով հողամասը գնելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը: 

«Նախորդ տարի, երբ սուբվենցիոն ծրագրով բարեկարգվեց նաեւ «Արցախ պուրակը», զուգահեռ նաեւ դիմեցինք սեփականատիրոջը, բացատրեցինք, որ այլեւս որեւէ շինություն այդտեղ չի կարող կառուցվել,  նախ առաջին հերթին այդ տարածքում կա 2 հատ արձան, որոնք ենթահուշարձան են եւներառված են   օտարման եւ ոչ ենթակա հուշարձանների ցանկում, չնայած որ պուրակը ներառված չէր: Օրենսդրությամբ ասվում է, որ արձանը կամ ենթահուշարձանը կարող է տեղափոխվել միայն կառավարության որոշմամբ, որը բնականաբար, սեփականատերը չի ստանա, բացի դա նաեւ հիմնավորեցինք, որ տարածքը պետք է պուրակ մնա, եւ ինքն էլ տարիներ շարունակ չի կատարել իր պայմանագրով սահմանված կետերը, հետեւաբար այդ հողամասի մնալը որպես մասնավոր սեփականություն անիմաստ է:

14 տարի շարունակ այդտեղ ոչինչ չի արվել, ըստ իրենց համատիրությանն են փոքր գումար փոխանցել տարածքը մաքուր պահելու համար, բայց այն որ տարածքը անբարեկարգ ու անխնամ էր, բոլորս գիտենք»,- ասաց Սուրեն Աբովյանը՝ հիշեցնելով, որ հողամասը նպատակային էր օտարվել՝ կինոթատրոն կառուցելու համար, որը փաստացի այս տարիներին չի արվել:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել