Վայոց ձորի մարզը կապահովվի բարձրորակ ակնաբուժական ծառայություններով. Արսեն Թորոսյան
06:36 - 27 հուլիսի, 2019

Վայոց ձորի մարզը կապահովվի բարձրորակ ակնաբուժական ծառայություններով. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Հայկական ակնաբուժական նախագծի հետ հանդիպման արդյունքներով որոշեցինք, որ նրանց 5-րդ մարզային կենտրոնը կբացվի Եղեգնաձոր քաղաքում և կապահովի Վայոց Ձորի մարզը բարձրորակ ակնաբուժական ծառայություններով, ներառյալ աչքի վիրահատությունները։

Նաև որոշեցինք, որ մասնագետների համատեղ այցելություններ կանենք Վայոց Ձորի սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին տեղում ակնաբուժական և ստոմատոլոգիական բուժօգնություն ցույց տալու համար»։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել