Վայոց Ձորի մարզում այսօր 6 ժամով էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում
09:30 - 08 ապրիլի, 2020

Վայոց Ձորի մարզում այսօր 6 ժամով էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
 
Վայոց Ձորի մարզում՝

10։00-16։00 Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցը և Երևանյան խճուղին մասնակի, Գլաձոր, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Գետափ, Շատին, Արտաբույք, Հորբատեղ, Եղեգիս, Գետիկ, Վարդահովիտ, Գողթանիկ, Հերմոն, Արատես գյուղերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
 
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել