Վահագն Վերմիշյանը եւս 2 ամիս կմնա կալանավորված. դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը |news.am|
14:07 - 06 ապրիլի, 2020

Վահագն Վերմիշյանը եւս 2 ամիս կմնա կալանավորված. դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը |news.am|

news.am: Քաղաքաշինության կոմիտեի նախկին  նախագահ Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է։ Այս մասին ասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։

Պաշտպանը հայտնեց, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա` նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նույն քրեական գործով անցնում է նաեւ Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել