Ս-400-ների գործարքը չեղարկելու հարց չկա․ Էրդողան |azatutyun.am|
12:01 - 19 մայիսի, 2019

Ս-400-ների գործարքը չեղարկելու հարց չկա․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել է, թե խոսք չի կարող լինել Ս-400 տեսակի հակաօդային պաշտպանության ռուսական արտադրության համակարգերը գնելու գործարքի չեղարկման մասին:

Ավելին, ըստ Էրդողանի, չնայած ամերիկացիների խիստ առարկություններին՝ Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ ապագայում համագործակցել Ս-500 տեսակի համակարգեր արտադրելու հարցում:

«Ս-400-ների հարց չկա, դա այլևս կատարված գործարք է»,- երեկ ասել է Էրդողանը Ստամբուլի ուսանողների հետ հանդիպման ընթացքում և ավելացրել.- «Ս-400-ներից հետո կլինի նաև Ս-500-ների համատեղ արտադրությունը»:

Նա նշել է, թե ակնկալում է, որ Վաշինգթոնը հավանություն կտա F-35 մարտական օդանավերի թուրք-ամերիկյան համատեղ արտադրությանը:

Միացյալ Նահանգները վերջերս նկատել է տվել, որ թուրքական կողմը կարող է զրկվել այդ հնարավորությունից, եթե ավարտին հասցնի Ս-400 գործարքը:

Թուրքիան ամերիկացիներից նաև պատվիրել է 100 միավոր F-35 տեսակի օդանավեր, սակայն Վաշինգթոնում մի խումբ օրենսդիրներ՝ մատնանշելով Ս-400 հակաօդային համակարգերի խնդիրը, պահաջել են մերժել թուրքերի հայտը:

«Հիմա Ամերիկայում որոշակի վերապահումներ են արտահայտում, բայց վաղ թե ուշ մենք կստանանք F-35-ները, դրանք մեզ չտրամադրելը Վաշինգթոնի համար անընդունելի տարբերակ է»,- ասել է Էրդողանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել