Ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները կվերահսկվեն |armenpress.am|
11:25 - 17 ապրիլի, 2020

Ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները կվերահսկվեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հնարավորություն կտրվի վերահսկել ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները: 

Նախագիծը հեղինակել է կառավարությունը։

Օրենքի նախագծով կանոնակարգվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքին առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների կարգը: Ջրային օրենսգրքով նախատեսված է, որ ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատման համար անհրաժեշտ է լինելու առցանց հետևել, սակայն կարգավորված չէ, թե ում միջոցներով պետք է ձեռք բերվեն այդ սարքավորումները, և ինչպես պետք է իրականացվի գործընթացը: Նախագիծը հնարավորություն է տալու այսուհետ վերահսկել հիմնականում Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների մասով իրականացվող հորատումները, և համադրության արդյունքում հնարավոր կլինի հասկանալ՝ այդ հորատումները օրենքին համապատասխա՞ն են իրականացվում, թե ոչ:

«ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 105 «կողմ» ձայնով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել